ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Գյուղոլորտի զարգացումը արտագաղթի կանխման ամենաարդյունավետ միջոց է

Գյուղոլորտի զարգացումը արտագաղթի կանխման ամենաարդյունավետ միջոց է
01.02.2017 | 23:16

ԱՄՆ ՄԶԳ գնահատումներով, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կա տնտեսական ու աշխատատեղերի ստեղծման նշանակալի ներուժ՝ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների առաջ ելույթում: «Այս ոլորտի զարգացումը գյուղական արտագաղթի կանխման ամենաարդյունավետ միջոցն է: Սրանով նաև հիմնավորվում է հավելյալ միջոցների հատկացումն այս ոլորտին»,- նշեց նա:


Ռիչարդ Միլսի խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ օգնել է ստեղծել գյուղատնտեսական ու անասնաբուժական ծառայությունների վեց նոր կենտրոններ, ուղղակիորեն աջակցել է գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին, օգնելով ձևավորել գյուղատնտեսական կոոպերատիվներ: «Այս աշխատանքների շնորհիվ միայն անցած տարի հիմնվել են 41 նոր ընկերություններ և բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ից հավելյալ ֆինանսավորում են ստացել 41 ստարտափ ընկերություններ, գյուղական բնակավայրերում ստեղծվել են 650 հիմնական ու ժամանակավոր աշխատատեղեր»,- նշեց ԱՄՆ դեսպանը:

Դիտվել է՝ 4308

Մեկնաբանություններ